Օգոստոսի 29-ի գիշերը հարձակում է իրականացվել Բելգիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող քրեաբանական ինստիտուտի մոտակայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մեկ կամ մի քանի մարդիկ մեքենայով բախվել են դարպասներին և գործի դրել շենքի մոտակայքում տեղադրված պայթուցիկ սարքը:
Դրանից հետո հրդեհ է բռնկվել:
Պայթյունի արդյունքում տուժածներ չկան: