
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանը` ազատամարտիկ Պավել Մանուկյանի որդին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում է: Ինչպես ArmLur.am-ին հայտնեց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, նրան այսօր կվիրահատեն:
Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանն արդեն կարողանում է քայլել, իսկ Արամը դեռևս խնդիրներ ուներ: Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: