
Իրաքում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, փոխանցում է Reuters-ը:
Իրաքի ոստիկանության տեղեկություններով՝ մահապարտ ահաբեկիչը գործ է դրել պայթուցիկ սարքը երկրի հարավում գտնվող շիիթական Քերբելա քաղաքում հարսանեկան արարողության ժամանակ:
Ավելի վաղ նման ահաբեկչություն էր տեղի ունեցել Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում հարսանիքի ժամանակ, որտեղ 51 մարդ էր զոհվել, որոնց թվում՝ 22 երեխա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ահաբեկչության համար պատասխանատու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: