«Համախմբում» կուսակցության վարչությունը ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Վանաձորի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակը կգլխավորի Վահան Ղույումչյանը:
Նշենք, որ Էդմոն Մարուքյանը Եվրոպական դատարանում Ղույումչյանների փաստաբան է եղել: Փաստորեն, Վահան Ղույումչյանը պայքարելու է Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի դեմ, ով «Հայաստանի մանուկներ» հիմնադրամում ՍՄԱՐԹ նախաձեռնության Լոռու մարզի ներկայացուցիչն է:
ArmLur.am-ն այս հարցի շուրջ զրուցեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանի հետ` հասկանալու համար` ինչպես է իր պաշտպանյալը պայքարելու իր եղբոր դեմ:
Մանրամանսներն՝ ArmLur.am-ի տեսանյությում
Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան