
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրամայել է ձերբակալել այն «առնետներին», որոնք մեդալներ չեն նվաճել Օլիմպիական խաղերի ժամանակ, հայտնում է News Africa-ն:
Զիմբաբվեի մարզիկները ոչ մի մեդալ չեն նվաճել, իսկ ամենալավ արդյունքը 8-րդ տեղն է եղել:
Մուգաբեի խոսքով՝ Զիմբաբվեն ապարդյուն է գումարներ վատնել «նման առնետների վրա»: Նա հիշատակել է հարևան Բոտսվանայի արդյունքներն ու հայտարարել, որ ծախսերը կփոխհատուցի նույն մարզիկ-զբոսաշրջիկների հաշվին՝ չնայած, որ դրա համար 10 տարի կպահանջվի:
Բացի այդ, պետության ղեկավարի հրամանով մարզիկները բերման էին ենթարկվել հենց օդանավակայանում Ռիոյից վերադառնալիս: