
Բաքուն և Վրաստանը պատրաստվում են 15 երկկողմ փաստաթուղթ ստորագրել՝ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման մասին: Այս մասին Թբիլիսում հայտարարվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Կողմերը նշել են երկկողմ, ռազմավարական համագործակցության զարգացումը, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: