«Ինչո՞ւ Հայաստանը նման քայլի գնաց, եթե մինչ այս որևէ մեկը հետախուզման մասին չի խոսել». այս պահին քննարկվում է ՌԴ քաղաքացու խափանման միջոցի հարցը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 26-ին Հայաստանի իրավապահ մարմինները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին: Նա Երևան էր եկել Մոսկվայից` կնոջ հետ: Նրա ձերբակալման հարցն Ինտերպոլի միջոցով եկել էր ԱՄՆ-ից:

Այս պահին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Միրոնովի խափանման միջոցի հարցը:

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում նրա կինը` Յուլյան, հայտնեց, որ իրենց համար այս որոշումը շոկային էր. «Մինչ այդ ամուսինս ազատ տեղաշարժվել է, սակայն նրա նկատմամբ հետախուզում չէր հայտարարվել»:

Նրա խոսքով` իրենք երկու անչափահաս երեխա ունեն, որոնցից մեկն այս տարի պետք է առաջին դասարան հաճախի: Ըստ նրա՝ ամուսինը Ռուսաստանում ազատ տեղաշարժվել է, ՌԴ քաղաքացի է, շենգեն վիզա ունի։ Միրոնովայի խոսքով՝ Ռուասաստանի Ինտերպոլի կողմից ծանուցում չի եղել հետախուզման մասին։

Իսկ Միրոնովի շահերի պաշտպան Կարեն Ներսեսյանը լրագրողների հետ զրույցում իր պաշտպանյալի հետ տեղի ունեցածը որակեց որպես քաղաքական պատվեր:  Փաստաբանի խոսքով, իր համար անհասկանալի է, թե ինչու Հայաստանը նման քայլի գնաց, եթե մինչ այս որևէ մեկը հետախուզման մասին չի խոսել:




Լրահոս