Ադրբեջանը կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կառուցողական բանակցություններին: Այս մասին Թբիլիսիում Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն անթույլատրելի են համարում ներկայիս ստատուս քվոն»,- ասել է Մամեդյարովը:
Մամեդյարովի խոսքով՝ ԼՂ հակամարտության կարգավորումը կապահովի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը: