Դե Ռոսսին զրկվել է ավագի թևկապից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսսիին զրկել է ավագի թևկապից: «Դա հեշտ չէր, սակայն Դե Ռոսսին հասկացավ ինձ: Սկզբից որոշմանս մասին հայտնեցի նրան, այնուհետեւ՝ թիմին: Ֆուտբոլիստները պետք է հասկանան, որ սխալների համար պետք է պատասխան տան»,- նշել է Սպալետին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլի՝ «Պորտուի» հետ պատասխան խաղում Դե Ռոսսին ստացել էր կարմիր քարտ:




Լրահոս