
«Մանչեսթեր Սիթի»-ի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյին սպառնում է երեք հանդիպման որակազրկում: Որակազրկման համար հիմք կհանդիսանա այն, որ նա Անգլիայի առաջնության երրորդ տուրի խաղում «Վեստ Հեմ Յունայթեդի» պաշտպան Ուինսթոն Ռիդին արմունկով հարվածել է, հաղորդում է Telegraph-ը:
Հանդիպման գլխավոր մրցավար Անդրե Մարիները խախտումը չի նկատել: Եթե Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան քննարկի դրվագը և որակազրկի Ագուերոյին, ապա նա չի կարողանա օգնել կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ հաջորդ տուրի խաղում: