
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ու անգլիացի 18-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդին, որոնք փոխարինման էին դուրս եկել «Հալ Սիթի»-ի դեմ Անգլիայի առաջնության երրորդ տուրի մրցավեճում՝ փոխելով մանչեսթերցիների խաղը:
«Ինչպես կարելի է Ռեշֆորդին Պրեմյեր լիգայի ոչ մի խաղում դաշտ դուրս չբերել առաջին րոպեներից՝ հաշվի առնելով, թե ինչ էր նա անում նախորդ մրցաշրջանում: Ռեշֆորդն ու Հենրիխ Մխիթարյանն ամենաակտիվն էին երկրորդ խաղակեսում և փոխեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղը»,- նշել է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը: