
ՀՀԿ-ն Շիրակի մարզի Արթիկի քաղաքապետի ընտրությունների համար առաջադրել է Մուշեղ Պետոյանի թեկնածությունը: Ըստ այդմ, Պետոյանը ցանկանում է վայր դնել պատգամավորի մանդատը ու դառնալ Արթիկի քաղաքապետ:
Ուշագրավ է, որ այժմ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Արսեն Աբրահամյանին հարազատ կուսակցությունը չի սատարել՝ գերադասելով պաշտպանել ԲՀԿ-ականին: Օրեր առաջ Արսեն Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ ինքն այլ աշխատանքի առաջարկ է ստացել և ընտրություններին չմասնակցելը կապ չունի Պետոյանի հետ հարաբերությունների հետ: