
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում մեկնել Թուրքիա, որտեղ օգոստոսի 31-ին կկայանա Թուրքիայի և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական խաղը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ոչ, կերկրպագենք հեռակա կարգով»,-ասել է նա:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ օգոստոսի 31-ին Պուտինը կմեկնի Անթալիա՝ ներկա գտնվելու ընկերական խաղին: