Սարի թաղի իրադարձությունների ժամանակ կալանավորված Տիգրան Մարգարյանն ազատության մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահե ԷնֆիաջյանԸ հայտնում է, որ Տիգրան Մարգարյանն ազատության մեջ է:
«Հուլիսյան դեպքերից հետո Սարի թաղում ծավալված իրադարձությունների ժամանակ կալանավորված անձանցից մեկի՝ Տիգրան Մարգարյանի տատիկն Ազատությանն հրապարակում օրեր առաջ մոտեցավ, տեղեկացրեց, որ թոռն ունի առողջական լուրջ խնդիրներ և կալանքի տակ գտնվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Հարցն անմիջապես քննարկեցինք Նաիրա Զոհրաբյանի հետ և որոշվեց անհապաղ տեղյակ պահել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:
Անցած շաբաթ տեղեկացրի, որ գրասենյակի կողմից ընթացակարգին համապատասխան որոշակի քայլեր են արվել և այժմ սպասում ենք գործը քննող մարմնի արձագանքին:
Րոպեներ առաջ տեղեկացանք, որ Տիգրան Մարգարյանի խափանման միջոցը փոխվել է և արդեն ազատության մեջ է»,- եզրափակում է պատգամավորը:

 




Լրահոս