
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր կայացած նիստում մերժել է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի և «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի կալանքը վերանայելու բողոքները։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել Ժիրայր Սեֆիլյանին և ևս 8 անձանց: Սեֆիլյանը մեղադրվում էր մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ: Օգոստոսի սկզբին Սեֆիլյանի գործը միացվել էր «Սասնա ծռեր»-ի գործին: Նրան այժմ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ եւ 38-235-րդ հոդվածներով:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: