Մահացել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության հիմնադիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը մեծ կորուստ ունեցավ.մահացել է կազմակերպության հիմնադիր նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը, նվիրյալ եւ անձնուրաց մի անձ, ով իր ողջ կյանքը, ջանքերը եւ եռանդը ներդրեց մի հզոր սոցիալական կառույցի՝ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադրմանը եւ կայացմանը՝ ՀՀ սոցիալական ոլորտում ներդնելով մի մոդել, որը շատ արագ ձեռք բերեց մեծ ճանաչում ոչ միայն ՀՀ-ում, այլեւ ողջ Կովկասյան տարածաշրջանում:

Հռիփսիմե Կիրակոսյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա օգոստոսի 30-ին, ժամը18:00-ին «Սան-Լազարո» սգոսրահում (hասցե՝ ք. Երեւան, Աջափնյակ վարչական շրջան, Լուկաշինի 152), իսկ վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 31-ին, ժամը 14:00-ին՝ նույն հասցեից:




Լրահոս