ԱԱ-2018-ի ընտրական փուլի մեկնարկում Արգենտինայի հավաքականը մրցելու է Ուրուգվայի և Վենեսուելայի ընտրանիների հետ: Սակայն առաջատար Լիոնել Մեսսին ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել հանդիպումներին:
«Goal.com»-ը հայտնում է, որ Մեսսին, ամեն դեպքում, ժամանելու է հավաքականի ճամբար հայրենակիցների հետ շփվելու համար: