ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վաշինգտոնի Կարնեգի հաստատության նախագահ, ԱՄՆ պետքարտուղարի նախկին առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսին և Տավիտյան հիմնադրամի ղեկավար, բարերար Ասո Տավիտյանին։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության հեռանկարներին։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։