
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հրամանով՝ Փխենյանում հրապարակավ մահապատժի են ենթարկվել երկու բարձրաստիճան պաշտոնյա, փոխանցում է հարավկորեական JoongAng Ilbo պարբերականը:
Հաղորդվում է, որ մահապատժի են ենթարկվել գյուղատնտեսության նախկին նախարար Խվան Մինեն և կրթության նախարարության աշխատակից Ռի Յոն Չժինեն:
Գյուղատնտեսության նախկին նախարարին, ենթադրաբար, մահապատժի են ենթարկել քաղաքական նախաձեռնությունների համար, որոնք դուր չեն եկել Կիմ Չեն Ինին և ընդունվել են որպես «անձնական մարտահրավեր», իսկ մյուսին մահապատժի են ենթարկել Կիմ Չեն Ինի ելույթի ժամանակ ննջելու համար:
Պարբերականը նշում է, որ դա հրապարակային առաջին մահապատիժն է եղել: