Հայազգի գործարար Արամ Պետրոսյանը, ով Մոսկվայի «Սիթիբանկ»-ի բաժանմունքում պատանդների էր պահում, դադարեցրել է հացադուլը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է նրա փաստաբան Ստանիսլավ Մալցևը:
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պետրոսյանը չոր հացադուլ է հայտարարել:
«Բժիշկները նրա խորհուրդ են տվել դադարեցնել հացադուլը, և մենք, որպես փաստաբաններ, նրան խորհուրդ ենք տվել ռիսկի տակ չդնել առողջությունը»,-ասել է Մալցևը:
Նա նաև հայտնել է, որ ձերբակալության մասին որոշումից հետո Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է, որից հետո շտապօգնություն են կանչել: Մալցևի խոսքով՝ իր պաշտպանյալի հանդեպ քննչական որևէ գործողություն չի ընթանում:
«Այս շաբաթ պլանավորվում է ցուցմունքներ տեղում, այսինքն՝ բանկի բաժանմունքում»,-հավելել է Պետրոսյանի փաստաբանը: