Արամ Մանուկյանի վիրահատությունը հաջող է անցել. նա կկարողանա քայլել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ  Արամ Մանուկյանի վիրահատությունն ավարտվել է,  բժշկի՝ Միքայել Մանուկյանի, խոսքով, եթե ամեն ինչ հարթ ընթանա Արամը քայլելու հետ խնդիրներ չի ունենա. «Նման վիրահատություններից հետո հաշմանդամություն չի նկատվում: Արամ Մանուկյանի մոտ դա չենք սպասում: Վիրահատությունն անցել է այնպես, ինչպես պլանավորել էինք, բոլոր բեկորները վերականգնվել են, մետաղական հարթակը ճիշտ տեղադրվել է և դա նվազեցնում է ցանկացած հետագա բարդացում ու խնդիր»:

Արամ Մանուկյանը դեռևս կմնա վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի կանխվեն հնարավոր բարդացումները, որից հետո կհայտնեն, թե ինչ հետագա բուժում անհրաժեշտ կլինի:

Հիշեցնենք, որ Արամ Մանուկայնը մեղադրվում է ՀՀ քր. օրենսգրքի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։




Լրահոս