
Մոսկվայում կաշառք առաջարկելու մեջ մեղադրվող և օգոստոսի 4-ից հետախուզման մեջ գտնվող Գեորգի Հ.-ն հայտնաբերվել է Շիրակի մարզում:
Այսպես, ոստիկանության լրատվական ծառայությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ երեկ բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Գեորգի Հ.-ն: Վերջինս հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի /կաշառք առաջարկելը/ 3-րդ մասի մեղադրանքով:
Քաղաքացու ազգությունն ու քաղաքացիությունը չի նշվում: