Վրաստանում Yandex Taxi-ն սկանդալով է մուտք գործել. իրավաբանական ընկերություններից մեկը հրաժարվել է ծառայությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Yandex Taxi»-ն վրացական շուկա սկանդալով է մուտք գործել: Ինչպես հայտնի է՝ այն կարելի է պատվիրել բջջային հավելվածով: Քարտեզի վրա Աբխազիան եւ Հարավային Օսիան նշված են որպես անկախ երկրներ, գրում է Tbilisi Media-ն` հղում անելով վրացական «Կոմերսանտ»-ին:

Հաղորդվում է, որ «Մգալոբլիշվիլի, Կիպիանի, Զիզիգուրի» իրավաբանական ընկերությունը հայտարարել է, որ հրաժարվում է «Yandex Taxi»-ի ծառայությունից: Իրավաբանական ընկերությունը նաեւ կոչ է արել իր գործընկերներին չօգնել նրանց, ովքեր չեն ճանաչում Վրաստանի սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը: «Խնդիրն այն է, որ ներկայացված քարտեզում խախտվել են Վրաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները, ինչը ստիպում է հրաժարվել այդ ընկերության ծառայությունից: Մեր գործընկերներին կոչ ենք անում միանալ այդ գործընթացին»,- նշվել է իրավաբանական ընկերության հայտարարությունում:




Լրահոս