![](https://armlur.am/wp-content/uploads/2016/08/613e5c1d464e3604863ddc7c38b0c653.jpg)
Վրաստանի Մառնեուլի շրջանի Սադախլո գյուղում հարսանիքի ժամանակ ավելի քան 180 մարդ էր թունավորվել: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ թունավորվածներից ավելի քան 100-ն ադրբեջանցիներ են:
Նախնական տվյալներով՝ զանգվածային թունավորման պատճառը սնունդը կամ հյութերն են եղել:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, ով այցելել է տուժածներին, հայտարարել է, որ հարսանիքի ժամանակ մատուցված ուտեստներից նմուշներ են վերցվել, և մոտ օրերս կհայտարարվի թունավորման պատճառը: