Ռուս ոստիկանները 5 հարբած տղամարդու են բերման ենթարկել, ովքեր Կրեմլի մոտակայքում ծեծկռտուք են կազմակերպել իրավապահ մարմինների աշխատակիցների հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իր աղբյուրին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Նիկոլսկայա փողոցի տարածքում մի խումբ քաղաքացիներ սպիրտային խմիչքներ են օգտագործել: Դադարեցնելու պահանջին ի պատասխան՝ քաղաքացիները սկսել են վիրավորել ոստիկաններին և պոկել նրանց ուսադիրները:
Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել՝ իշխանության ներկայացուցիչների հանդեպ բռնություն կիրառելու հատկանիշներով: