Ձմերուկն իր մեջ միկրոտարրեր, հակաօքսիդանտներ և վիտամիններ է պարունակում, որոնք այդքան անհրաժեշտ են մեր օրգանիզմին:
Այդ մասին գիտեն քչերը: Ներկայացնում ենք այս բանջարեղենի օգտակարությունը:
Սիրտ

Լիկոպինը ամենաուժեղ հակաօքսիդանտն է, որը բարենպաստ ազդեցություն ունի սրտի վրա: Ձմերուկը կարգավորում է նաև խոլեստերինի մակարդակը:
Մաշկ

Վիտամին A-ն օգնում է մաշկին արագ կարգավորվել, լինել հարթ և խոնավ:
Երիկամներ

Շատերը գիտեն, որ ձմերուկը միզամուղ հատկություն ունի: Պարզվում է, որ այն կարգավորում է նյութափոխանակությունը՝ ընդ որում ուժեղ ճնշում չգործադրելով:
Աչքեր

Ձմերուկի մեջ պարունակվող վիտամին A-ն կանխում է աչքի մակերևույթի տարիքային փոփոխությունները: Ինչպես նաև այն օգնում է կանխել մեծ տարիքում առաջացող հավկուրությունը:
Շագանակագեղձ

Հետազոտությունների համաձայն՝ լիկոպինը նվազեցնում է տղամարդկանց չբերության ռիսկը:
Արյունատար համակարգ

Նատրիումի և մագնեզիումի հիանալի համադրությունը կարգավորում է արյան ճնշումը:
Մկաններ

Ձմերուկի մեջ L-ցիտրուլին ամինաթթու է պարունակվում, որն օգտակար է մկանների համար:
Թոքեր

Վիտամին С-ն օգնում է լավացնել թոքերի վիճակը: Այն օգտակար է հատկապես ասթմայի դեպքում:
Ոսկորներ

Ձմերուկն օգնում է կանխել ոսկորների փխրունությունը:






























