
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցելությամբ կգտնվի Գերմանիայում՝ մասնակցելու Պոտսդամում կայանալիք ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը։
Այնուհետև՝ սեպտեմբերի 2-3-ին կայցելի Բրատիսլավա՝ մասնակցելու Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։