Խաչատուր Աբովյանի անվան համար 84 հիմնական դպրոցի տնօրեն Արկադի Էլոյանը տրամաբանական և ողջունելի է համարում տնօրենների հավաստագրերի կարգի փոփոխությունը: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ բոլոր տնօրենները սրտատրոփ սպասում են այդ որոշման օրենքով ամրագրմանը:
«Ես երկու անգամ լիցենզավորվել եմ: Սա գեղեցիկ առաջարկ է. տնօրենները պետք է վերապատրաստվեն, չննջեն: Ես 35 տարի դպրոց եմ ղեկավարում, դողում էի այդ քննության ժամանակ», – ասաց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան