
Իսպանիայի չեմպիոն կատալոնական «Բարսելոնա»-ն հայտարարել է «Վալենսիա»-ի հարձակվող Պակո Ալկասերին գնելու մասին: Կողմերը կնքել են հինգ տարվա պայմանագիր:
23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կատալոնական ակումբը վճարել է 30 միլիոն եվրո: Ալկասերի տրանսֆերային արժեքը պայմանագրում ամրագրվել է 100 միլիոն եվրո: Իսպանիայի անցած առաջնության 34 հանդիպումներում Ալկասերը խփել է 13 գոլ, կատարել է 6 գոլային փոխանցում: