Ով է «Սասնա ծռեր» խմբի անդամին մերժած դատավորը և որքան ունեցվածք ունի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը  մերժել է  «Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Իրիցյանի կալանքը վերացնելու մասին փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի բողոքը: Նշենք, որ նրա գործով դատավորը Սևակ Համբարձումյանն է. իսկ ով  է նա:

Hambardzumyan S_

Դատավորի գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիրը բավականին աղքատիկ է: Նա հայտարարագրում անշարժ, շարժական կամ թանկարժեք ոչ մի գույք չի նշել: Միակ տվյալը, որ նա նշել է` դրամական միջոցներն ու մեկ տարում ունեցած եկամուտն են: Ըստ այդմ` Համբարձումյանն ունի 1o մլն 700 հազար դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում վաստակել է 1o մլն 502 հազար դրամ:

Նրա կինը` Վարդիթեր Էքսուզյանը, հայտարարագրել է միայն 2 մլն 930 հազար դրամ: Այլ տվյալներ նրա հայտարարագրում առկա չէ: Իսկ որդու` Ժորա Համբարձումյանի միայն մեկ տարվա եկամուտը, ըստ հայտարարագրի, կազմել է 1 մլն 349 հազար դրամ: Այդ եկամուտը գոյացել է աշխատանքի վարձատրություններից:

Մյուս որդին` Սևակ Համբարձումյանը, մեկ տարվա ընթացքում վաստակել է 1 մլն 823 հազար դրամ, որը կրկին գոյացել է աշխատավարձից:

Հավելենք, որ Սևակ Համբարձումյանը 1999 թվականից առ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է։




Լրահոս