«Սասնա ծռերի» գործով փաստաբանական հարցումներ են ուղարկվել ՀՀ ոստիկանապետին, ՀՔԾ պետին և առողջապահության նախարարին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Նորայր Նորիկյանը հայտնում է, որ Սույն թվականի հուլիս ամսին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ստեղծված իրավիճակի և տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մի խումբ փաստաբանների, իրավաբանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ որոշում է կայացվել իրականացնել փաստահավաք առաքելություն՝ նշված օրերի ընթացքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվության ձեռքբերման, հավաքման, համադրման, հետազոտման և վերլուծության նպատակով:

Այդ նպատակով այսօր համապատասխան փաստաբանական հարցումներ են ուղարկվել ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետին և ՀՀ առողջապահության նախարարին՝ խնդրելով յուրաքանչյուրն իր մասով ներկայացնել համապատասխան տեղեկություններ:

Կից ներկայացնում ենք հարցումները, միաժամանակ հայտնում, որ ստացված պատասխանները նույնպես կներկայացնենք…

Հ.գ. Հիշատակված իրադարձությունների վերաբերյալ ամբողջական իրավական վերլուծությունն ու եզրակացությունը հասարակությանը կներկայացվի ավելի ուշ:

14115661_1158520227504354_2823771696188082087_o (1)

14196127_1158520284171015_704885529300591995_o




Լրահոս