
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Արարատ Խանդոյանի փաստաբանի՝ գրավ կիրառելու միջնորդությունը: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արարատ Խանդոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը:
Նա նաև հայտնեց, որ բողոքը շարունակելու են և դիմելու են բոլոր դատական ատյաններ:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որը պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով: