Օրեր առաջ Վերաքննիչ դատարանը մերժել է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի կալանքը վերանայելու միջնորդությունը: Ըստ այդմ` նա կշարունակի մնալ կալանքի տակ:
Նշենք, որ Ժիրայր Սէֆիլյանի գործով դատավորը եղել է Արշակ Խաչատրյանը. իսկ ով է նա: Սույն դատավորը 1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր։
Ուսումնասիրելով նրա գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիրը, պարզ է դառնում, որ 2014 թվականի ընթացքում ոչ մի անշարժ կամ շարժական գույք ձեռք չի բերել, փոխառություն չի հանձնել, չի էլ վերցրել: Հայտարարագրում նա ներկայացրել է նաև առկա դրամական միջոցները, որը կազմում է 8 մլն 500 հազար դրամ, իսկ հաշվետու տարվա ընթացքում վաստակել է 11 մլն դրամից ավելի գումար, որը գոյացել է աշխատանքի վարձատրություններից:
Նրա կինը տարվա ընթացքում միայն 180 հազար դրամ կենսաթոշակ է ստացել, այլ տվյալ չի ներկայացրել: Իսկ դուստրը` Ջուլիետտա Խաչատրյանը, տրված փոխառության դիմաց ստացել է 425 դոլար: