Հայտնի օլիգարխներից մեկի հղփացած թիկնապահները դաժանորեն ծեծել են ԱՊՊԱ կանչել փորձող երիտասարդին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երիտասարդ աղջիկը հերթական խայտառակ միջադեպի մասին է պատմում․ եղբայրը մեքենայով ճանապարհ գնալիս է եղել, կողքից հայտնի օլիգարխներից մեկի «կորտեժն» է անցել՝ հղփացած թիկնապահների ջիպազգիները, առանց կարմիր լույսի ու արագաչափի նայելու, սլացել են մայրուղով եւ խփել-կոտրել մեքենայի հայելին։ Եղբայրը հետեւից նշաններ է արել, որ կանգնեն՝ սկզբում լուսային, ապա ձայնային, բանի տեղ չեն դրել «հաբռգածները»՝ քշել են, հեռացել։

Երիտասարդը որոշել է հետեւներից հասնել եւ կանգնեցնել, որ ԱՊՊԱ կանչեն եւ իր վնասը փոխհատուցեն։ Մի քանի կիլոմետր գնալուց հետո ջիպերը կանգնել են, թիկնապահներն իջել են մեքենաներից եւ «հանդուգն» վարորդին ծեծի ենթարկել։ Այնպես են ծեծել, որ տղան հիվանդանոց է ընկել, մի քանի տեղից դեմքին կար են դրել։ Օրեր անց հայտնվել է տանը՝ պատահարի ակնառու ապացույցները դեմքին։ Քույրը հարցնում է՝ ի՞նչ կարելի է անել։ Բնականաբար, պետք է գրել այդ մասին։ Եթե մեքենաների համարները հիշում է, վնասված հայելին կա՝ ի՞նչ խնդիր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս