Խոսրովի արգելոցում մոտ 16 հա բուսածածկույթ է այրվել. հրդեհաշիջմանը 70 մարդ է մասնակցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 30-ին՝ ժամը 17.32-ին, տեղեկատվություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի «Գյոլասոր» կոչվող հատվածում այրվում է անտառածածկ տարածք:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տարածքում նախնական տվյալներով այրվում է մոտ 15-20 հա բուսածածկույթ:

Օգնության է մեկնել 22 հրշեջ-փրկարար:  Այրվել է մոտ 16 հա բուսածածկույթ, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 հրշեջ-փրկարար և արգելոցի 40 աշխատակից: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս