Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 150C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:
Սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար 130C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և ծայր հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել 35…400C, նախալեռնային շրջաններում՝ 33…380C, լեռնային շրջաններում՝ 30…310C:
Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիների (1997թ.) այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին:
Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը 22…230C է, երկրորդում՝ 200C և երրորդում՝ 18…190C:
Հանրապետության տարածքում տեղումները բաշխվում են անհավասարաչափ, միջինը դիտվում են 33 մմ, Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Սյունիքի հովիտներում` 6-10 մմ, Լոռիում` 50-60 մմ, Սյունիքի նախալեռներում` 60-65 մմ:
Բազմամյա տվյալներով 12 տարի Երևանում սեպտեմբերին տեղումներ չեն դիտվել և եղել է տարի (1932 թ.), երբ տեղումների քանակը կազմել է 86 մմ, որը գերազանցել է նորման 9 անգամ: Առատ տեղումներով տարի է եղել նաև 2009 թ. սեպտեմբերը, երբ ամսական տեղումների քանակը Երևանում կազմել է 70 մմ, որն էլ գերազանցել է նորման 7 անգամ: Տաշիրում տեղումների առավելագույն քանակը եղել է 218 մմ, իսկ նվազագույնը՝ 12 անգամ նորմայից պակաս՝ 5 մմ (1950 թ.):
Տեղումներով օրերի թիվը ևս անհավասարաչափ է բաշխված՝ Լոռիում միջինը 12 օր, Արարատյան դաշտում` մինչև 4 օր: Բարձր լեռնային շրջաններում և Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանալ ձյան ծածկ:
Ամպրոպային գործունեությունը թուլանում է՝ միջինը դիտվում է 3-6 օր, չնայած առանձին տարիների հյուսիսային կեսում կարող է դիտվել 10-20 օր: Կարկուտ դիտվում է հազվադեպ:
Սյունիքում հաճախակի դիտվում է մառախուղ՝ նախալեռներում` 6-11, իսկ լեռնային շրջաններում՝ 14-19 օր:
Չնայած սեպտեմբերին որոշ չափով ավելանում է արևմտյան ուղղության քամիների կրկնելիությունը, սակայն դրանց արագությունը էապես չի փոխվում:
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 20…210C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 33…350C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 10…120C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 5…60C, առավելագույնը՝ 34…350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 7…10 մմ):
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 11…130C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 22…260C, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև 2…50C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1…+20C, առավելագույնը՝ 25…270C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25…35 մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12…150C, որը մոտ է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 22…250C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը 2…60C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1…+20C, առավելագույնը՝ 26…280C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 32…46 մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 15…180C, որը մոտ է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 26…300C, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 5…90C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 3…70C, առավելագույնը՝ 28…290C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մետ (նորման` 38…40 մմ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 20…210C, լեռնային շրջաններում` 13…140C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` 33…35 0C, լեռնային շրջաններում՝ 21…250C, երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 10…120C, լեռնային շրջաններում` 3…50C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ 6…70C, լեռնային շրջաններում՝ 0…+10C, առավելագույնը` հովտային շրջաններում 34…350C, լեռնային շրջաններում՝ 24…250C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտլ (նորման` հովտային շրջաններում 10…15 մմ, լեռնային շրջաններում 22…23 մմ) :
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 19…210C, լեռնային շրջաններում` 12…130C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` 33…350C, լեռնային շրջաններում՝ 23…260C, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 7…100C, լեռնային շրջաններում` 4…60C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ 7…90C, լեռնային շրջաններում՝ 4…50C, առավելագույնը` հովտային շրջաններում 32…340C, լեռնային շրջաններում՝ 28…290C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտլ (նորման` հովտային շրջաններում 13…43 մմ, լեռնային շրջաններում 19…61 մմ):
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 20…210C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 33…350C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 8…100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 6…80C, առավելագույնը՝ 340C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9 մմ):