
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կառավարական պատվիրակության գլխավորությամբ պաշտոնական մեկօրյա այցով կմեկնի Ադրբեջան, որտեղ բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ կանցկացնի, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն:
«Այցի ընթացքում պարոն Կվիրիկաշվիլին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ: Բանակցությունները կանցկացվեն տետ-ա-տետ, ապա նաև ընդլայնված ֆորմատով»,-ասվում է Վրաստանի կառավարության ադմինիստրացիայի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Թբիլիսիում Վրաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները փաստաթղթեր էին ստորագրել: