
Իրանի ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել՝ կապված Սիրիայում թուրքական ռազմական օպերացիայի հետ՝ նշելով երկրի սուվերենությունը պահպանելու անհրաժեշտությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեմիի հայտարարությանը:
«Ահաբեկչության դեմ պայքարի՝ տարածաշրջանի խաղաղասեր ժողովուրդների ձգտումը չպետք է հիմք լինի Սիրիայի տարածքային ամբողջականության խախտման և ռազմական գործողություններ սկսելու համար»,-հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Նա նաև հավելել է, որ Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական ներկայությունը միայն բարդացնում է տարածաշրջանի իրավիճակը: Գասեմիի խոսքով՝ թուրքական բանակը պետք է անհապաղ դադարեցնի Սիրիայում իր ռազմական օպերացիան: