Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Պտղավան գյուղի բնակիչ, 28-ամյա Վլադիմիր Դալլաքյանը Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 76-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեպի Վրաստան ընթացող՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 46-ամյա Գ. Դ.ավտալիանիի վարած MAN մակնիշի ավտոմեքենայի մեջ։ Ավտովթարի հետևանքով 28-ամյա Վ. Դալլաքյանը տեղում մահացել է։
Armlur.am-ի հետ զրույցում Պտղավանի համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը ցավով հայտնեց, որ մաահացած երիտասարդն իր ազգականն էր:
«Շատ լավ, խելացի երիտասարդ էր: Երեք եղբայր են: Նա ընտանիքի ավագ տղան էր: Ուշ ժամի է դեպքը պատահել, հնարավոր է արագության չարաշահում լինի, հստակ ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց Ա.Պարանյանը:
Լուսանկարները՝ shamshyan.com-ից