ԱՄՆ-ի ՀԴԲ-ն կհրապարակի Քլինթոնի գաղտնի նամակագրության գործով հարցաքննության փաստաթղթերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն կհրապարակի ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար և Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի՝ էլփոստի հետ կապված սկանդալի գործով հարցաքննության փաստաթղթերը:

Այս մասին այսօր հաղորդել է CNN հեռուստաալիքը:

Սակայն դեռևս տեղեկություններ չկան այն մասին, թե ինչ ծավալով կհրապարակվեն փաստաթղթերը:

Դեռևս մեկ տարի առաջ The New York Times-ը հայտնել էր, որ Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնում 2009-2012թթ. գրեթե չի օգտագործել էլեկտրոնային նամակագրության ծառայողական փակ ալիքները, այլ նախընտրել է սեփական էլփոստը: Դրա հետ կապված նրան քննադատեցին այն բանի համար, որ մասնավոր փոստ է օգտագործել: Ինչպես նաև Քլինթոնը լիովին վերահսկել է նամակագրություններն ու կարողացել հեռացնել ոչ ցանկալի նամակները:




Լրահոս