Օգոստոսի 27-ին ԱՄՆ-ի խնդրանքով Երևանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը մեկնել է Մոսկվա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով նրա փաստաբանի հայտարարությանը:
«Իմ պաշտպանյալն այսօր Երևանից Մոսկվա է մեկնել»,- ասել է փաստաբանը:
Ինպես ավելի վաղ հայտնել էինք, փողերի լվացման և զենքի ապօրինի վաճառքի մեջ կասկածվող Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը, ով ուրբաթ օրը ձերբակալվել էր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ այնուհետև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ արձակվել դատարանի դահլիճից, օգոստոսի 31-ին մեկնելու է Մոսկվա: