Հայտնի է` ում պատճառով է «Խոսրովի անտառ»-ում հրդեհ բռնկվել. քանի հեկտար տարածք է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի օգոստոսի 30-ին ժամը 3.00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գյոլասորի» հատվածի խոտածածկ հատվածում: Հրդեհի բռնկման փաստն արգելոցի աշխատակիցների կողմից արձանագրվել է 5:00-ին: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել 9:00-ի սահմաններում, սակայն բարձրացած քամու պատճառով ժամը 16:30-ի սահմաններում այն կրկին բռնկվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի 40 աշխատակից և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային ստորաբաժանման 30 հրշեջ-փրկարար:

Հրդեհն այս պահի դրությամբ մեկուսացված և հանգցված է:

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի կողմից տեղում հայտնաբերվել է հրդեհի պատճառ հանդիսացող Կապան քաղաքի 56-ամյա բնակիչ Ա. Առաքելյանը: Հրդեհի արդյունքում այրվել է արգելոցի մոտավորապես 15 հա խոտածածկ տարածք:




Լրահոս