Հոկտեմբերի 2-ին կայանալիք Արթիկի քաղաքապետի ընտրությունների համար առաջադրված թեկնածուներն այս պահին երկուսն էն: Իշխող ՀՀԿ-ն ընտրություններին առաջադրել և պաշտպանելու է ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի թեկնածությունը:
Իր թեկնածությունն արդեն առաջադրել է նաև Արթիկից ընտրված ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀ քաղխորհրդի անդամ Մխիթար Վարագյանը: Հետաքրքիրն այն է, որ Վարագյանի կուսակցությունը՝ ՀՀԿ-ն Արթիկում պաշտպանում է ոչ թե ՀՀԿ-ական Վարագյանի, այլ ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանի թեկնածությունը: