Հոկտեմբերի 2-ին քաղաքապետի ընտրություններ տեղի կունենան նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Սյունիքի ՀՀԿ կառույցն առաջադրել Կապանի գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը:
Հայրապետյանն իր փաստաթղթերն արդեն ներկայացրել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Կապանի քաղաքապետի ընտրությունների համար պայքարելու են նաև ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը և ԲՀԿ անդամ Արթուր Մարտիրոսյանը: Հետաքրքիր է, որ նրանք երկուսն էլ ինքնաառաջադրվել են: