
Սիրիայի Հալեպ քաղաքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատար Աբու Մուհամեդ ալ-Ադնանին, փոխանցում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով արտասահմանյան աղբյուրներին:
ԶԼՄ-ներում սպանված գրոհայինը ներկայացվում է որպես խմբավորման «պաշտոնական ներկայացուցիչ»:
Նախնական տեղեկություններով՝ գրոհայինը սպանվել է Հալեպում ռազմական օպերացիայի ժամանակ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Համացանցում տարածված տեսագրություններում նա կոչ է արել իր կողմանակիցներին հարձակումներ իրականացնել Արևմուտքում: