
Երկար լռությունից հետո Տաշքենդում պաշտոնական տեղեկություններ են հայտնել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի առողջական վիճակի մասին և հերքել նրա մահվան մասին լուրերը:
Պաշտոնական տեղեկություն է հաղորդել ոչ թե նախագահի աշխատակազմը, այլ Տաշքենդի քաղաքապետարանը:
Ուզբեկական կառավարական ԶԼՄ-ները հայտնել են, որ երկրի նախագահի վիճակը կարգավորվել է, նա նույնիսկ «կարճ ժամանակով վեր է կացել անկողնուց»:
Սպեկուլյացիաները դադարեցնելու համար իրավապահ մարմիններն արդեն հրաման են ստացել նախագահի մասին լուրեր տարածող անձանց ձերբակալության մասին: