«Էրդողանը հասկացավ, որ նախկինում իր մաքրազերծումները չեն տվել ցանկալի արդյունքը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս 2014 թվականի դեկտեմբերի 17-25-ը Թուրքիայում տեղի ունցավ «Մեծ կաշառք» գործողությունը, որի ժամանակ ձերբակալվեցին Էրդողանի շրջապատի գործարարներ և նրանց որդիներ՝ խոշոր կոռուպցիոն գործերով:

Էրդողանը սկսեց մեղադրել Գյուլենին, և նրանց հարաբերությունները սկսվեցին լարվել: Անդրադառնալով Թուրքիայում առկա ներքին անհաշտություններին` ArmLur.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Նա նաև նշեց, որ վերջին շրջանում անընդհատ կրկնվող ձերբակալությունները զինված հեղաշրջման փորձի հետևանքներն են. «Էրդողնաը հասկացավ, որ նախկինում իր մաքրազերծումները չեն տվել ցանկալի արդյունքը, և ներկայում զանգվածային ձերբակալություններն ու պաշտոնանկությունները տարբեր ոլորտներում միայն մեկ պատճառ ունեն, որ նրանք գյուլենական են»:

Թուրքագետի կարծիքով սա հաշվեհարդար է և դեռ կշարունակվի:




Լրահոս