Ստեղծվել է «Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամ, արդեն փոխանցվել է 700 դոլար և 30 հազար դրամ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեցին հիմնադրամի անդամները:
«Շատ լուրջ մոտեցում ունենք այս ամենին: Բացի իրավական, սոցիալական աջակցություններից, կարող ենք նաև բժշկական աջակցութուն ցուցաբերել»,- նշեց հիմնադրամի անդամ, երգահան Եղիշե Պետրոսյանը:
Նա նշեց, որ չպետք է աչքաթող արվի որևէ հալածյալ կամ տուժած: «Դա մեր կողմից կլինի անբարոյականություն` առաջամարտիկների ընտանիքներին մատնել անուշադրության: Մենք հետամուտ կլինենք, որպեսզի մեր 68 հոգանոց ցուցակը ընդլայնվի: Մենք բաց ենք աշխատում»,- հավելեց նա:
Ասուլիսին ներկա Կյուրեղյանների հայրը` Արմենակ Կյուրեղյանը, կարևոր համարեց ժողովրդի վստահությունը
հիմնադրամի հանդեպ: Նշենք, որ Կյուրեղյանը հիմնադրամի նախագահն է: Նրա խոսքով` շատ լուրջ հսկողություն է լինելու ծախսերի նկատմամբ: