Ինչո՞ւ ԲՀԿ-ն միայն հիմա որոշեց «Նաիրիտ»-ի մասին նախագիծ ներկայացրել. ինչ է քննարկվել նախարարի հետ հանդիպման ընթացքում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ն պատրաստվում է «Նաիրիտ» քիմգործարանի պահպանման ու այնտեղ ներդրումներ ներգրավելու մասին օրինագիծ ներկայացնել Ազգային ժողով: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Վերջինիս փոխանցմամբ` այս հարցով արդեն հանդիպել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ, իսկ երեկ էլ հանդիպում է ունեցել գործարանի աշխատակիցների հետ:

«Պետք  է ստեղծել ԱԺ ժամանակավոր  հանձնաժողով` գործարանի աշխատակիցների մասնակցությամբ: Պետք է բացառել գործարանից հիմնական միջոցների օտարումը»,- նշեց նա:

Հարցին` ինչո՞ւ հենց հիմա նման նախաձեռնությամբ հանդես եկան, եթե այս խնդիրները գալիս են դեռ Տիգրան Սարգսյանի կառավարման տարիներից, Մելքումյանը պատասխանեց. «Հետաքրքրությունն առաջացավ, որ եթե «Նաիրիտ»-ը միջպետական բանկի գրավի տակ էր և այլ սեփականատեր ուներ, ապա հիմա ամբողջությամբ Հայաստանի սեփականությունն է»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս