ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, Սարի թաղի բախումների գործով զանգվածային անկարգություններ հրահրելու հատկանիշներով մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի հացացադուլի 31-րդ օրն այսօր լրացավ:
Նրա առողջական վիճակի մասին ArmLur.am-ը հետաքրքրվեց շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանից: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ նրա վիճակն այս պահին գնահատվում է բավարար:
«Նոր իրավական հիմնավորումներ և ապացուցող փաստաթղթեր են ներկայացվել դատարան` իրեն բնութագրող, որոնք նախկինում առաջին ատյանի դատարանում չեն եղել, երբ դատարանը գրավը մերժել էր»,- նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը վերջին անգամ բուժզննման է ենթարկվել օգոստոսի 29-ին: Վերջինիս մոտ որևէ շեղում չի նկատվել: